Հակառակորդը նորից խախտել է հրադադարի ռեժիմը
Այսօր Արցախի Կարմիր Շուկա գյուղի ու դիրքերի ուղղությամբ հակառակորդը նորից խախտել է հրադադարի ռեժիմը և կրակ բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյանը:
Նա ասաց, որ միջադեպի մասին անմիջապես տեղյակ է պահվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարությանը: Միանգամից միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
«Ներկայումս իրավիճակը կայուն է, միջադեպից տուժածներ չկան»,- եզրափակեց Սարումյանը: