Այսօր՝ 24 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Այս պայմաններում վերականգնումն էլ ավելի է դանդաղելու, և տնտեսությունը բավականին խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր կառույցներն իրար վրայից գցում են գնաճը զսպելու պատասխանատվությունը, ու չկա ժողովրդի մասին մտածող մի կառույց, որն այս ուղղությամբ կհամախմբի ու աշխատանքներ տանի: Որևէ մեկը մատը մատին չի խփում գնաճը զսպելու համար: Այս կարծիքին է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, որը մեզ հետ զրույցում նշվածը հիմնավորելու իր դիտարկումներն է ներկայացրել:

«Չկա համակարգված աշխատանք, որովհետև կառավարությունն ասում է՝ դա ոչ թե իմ, այլ ԿԲ-ի գործառույթն է: ՏՄՊՀՀ-ն ասում է՝ օրենքով ինձ վերապահված լիազորությունների տիրույթում չէ: ԿԲ-ն էլ ասում է՝ առաջարկով պայմանավորված գնաճ է, հետևաբար, իմ գործիքակազմն այս առումով շատ թույլ է, իսկ ինչն ինձ վերապահված է օրենքով, անում եմ, այսինքն՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԿԲ-ի՝ առաջարկով պայմանավորված գնաճը ներմուծվող ապրանքների՝ աշխարհում առկա թանկացում է նշանակում: Եթե ԿԲ-ի գործիքակազմը ազդեցության առումով այս տեսանկյունից թույլ է, միևնույն ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացումն ավելի է լարում իրավիճակը, որովհետև փողը թանկացնում են: Հետևաբար, բանկերը վարկերը թանկացնում են, ֆինանսական միջոցները դառնում են խիստ հասանելի, և այս դեպքում տնտեսության վրա չափազանց ծանր ազդեցություն ենք ունենում: Եվ հարց է առաջանում. եթե գնաճն այդ գործիքակազմով չենք կարողանում զսպել, ապա ինչո՞ւ ենք տնտեսությանը վնասում»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԿԲ խորհուրդը կրկին որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 տոկոս: Ի դեպ, Սարգսյանը չի բացառում, որ գնաճը կարող է ձեռնտու լինել գործադիրին. չկան ներդրումներ, նոր բացվող ճյուղեր, նաև արդյունաբերություն չունենք, հետևաբար՝ հարկերի հավաքագրում չենք ունենում: «Մյուս կողմից էլ՝ ունենք անընդհատ աճող պետական պարտք, որը պետք է սպասարկել: Ի՞նչ անել այս դեպքում, երբ տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չկան, երբ քանակի և ծավալի հաշվին հնարավոր չէ հարկերի գեներացում իրականացնել: Այդ դեպքում միակ տարբերակը գնաճի հաշվին հարկերի հավաքագրում իրականացնելն է»,-ասաց «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նշվածի թիվ մեկ հետևանքը, ըստ մեր զրուցակցի, աղքատության խորացումն է, որովհետև բնակչության եկամուտները չեն ավելանում, բայց մյուս կողմից՝ ծախսերն անընդհատ ավելանում են. «Հետևաբար, տնօրինվող եկամուտն անընդհատ նվազում է, և այդ պայմաններում, բնականաբար, մենք ունենում ենք տնտեսության անկում: Հաշվի առնելով դեկտեմբերին ներկայացված տնտեսական ցուցանիշները՝ տնտեսության բավականին դանդաղ տեմպերով վերականգնում է տեղի ունենում: Մենք անգամ չենք հասել 2019-ի տնտեսական ցուցանիշներին: Իսկ ներկայիս պայմաններում վերականգնումն էլ ավելի է դանդաղելու, և տնտեսությունը բավականին խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու»:

Նաիրի Սարգսյանը նշեց, որ գնաճի առումով իրենց արված ուսումնասիրությունը շատ հատվածական և, կարելի է ասել, սիրողական մակարդակում է, թեպետ որոշակի պատկեր հնարավոր է արձանագրել. «Երբ համեմատում ենք, թե անցած տարի ու այս տարի ինչ գնով էինք ձեռք բերում ձեթը, հացը, ալ յուրը, շաքարավազը, ամենօրյա սպառման ապրանքներն ու հագուստը, շատ դեպքերում տեսնում ենք, որ գործ ունենք անգամ 100 տոկոսը գերազանցող գների աճի հետ: Կան ապրանքատեսակներ, որոնց գնաճը 50, 60 , 70 և անգամ 100 տոկոսն է գերազանցում»:

Այս համատեքստում անդրադառնալով պաշտոնյաների այն հայտարարություններին, թե գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում՝ Ն. Սարգսյանը նշեց. «Պետք է հաստակեցնել՝ ո՞ր մարդիկ, եթե իշխանության ներկայացուցիչները, ապա ճիշտ են ասում: Եթե խոսքը Հայաստանի բնակչության մասին է, ապա անգամ մեկնաբանելու կարիք չկա, որովհետև անլուրջ հայտարարություն է, ու ամոթ է անգամ մեկնաբանելը: Օրինակ՝ ամսական 100 հազար եկամտի պարագայում, երբ ծախսերը նախկինում կազմում էին 50 հազար դրամ, իսկ 50-ն էլ կարողանում էին տնտեսել կամ այլ ծախսեր իրականացնել, այժմ նույն 50 հազար ամսական ծախսերը դարձել են 80 հազար, եթե ոչ 100 հազար և ավելի, որովհետև, ինչպես նշեցի, կան ապրանքներ, որոնց գները կրկնակի ավելացել են: Այս պարագայում ծախսերը կարող են գերազանցել ստացվող եկամտին: Դիտարկենք նաև կենսաթոշակառուների, նպաստառուների շրջանակը: Եթե նրանց եկամտի չափը 25, 30 կամ 45 հազար դրամ է, ապա այն բավարար չէ ամսական անգամ նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերին: Այս դեպքում ի՞նչ լավ ապրելու մասին կարող է խոսք լինել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով