ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է մեղադրանք առաջադրի և հետախուզում հայտարարի Իլհամ և Մեհրիբան Ալիևների նկատմամբ. Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի պատասխան Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման, ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է մեղադրանք առաջադրի և հետախուզում հայտարարի Իլհամ և Մեհրիբան Ալիևների նկատմամբ:
Վստահեցնում եմ, դրա համար առկա են բոլոր քրեաիրավական հիմքերը:
Սա է պահանջում Հայկական շահը, Հայի արժանապատվությունը, Հայակական պետականության ամրությունն ու Հայաստանի միջազգային հեղինակությունը:
Այս իշխանության պարագայում սա իհարկե բացառվում է, քանի որ այս հարցում նիկոլների ու Ալիևի շահերը համընկնում են. նիկոլները ՀՀ երկու նախկին նախագահներին Ալիևից ավելի շատ են ատում ու ավելի շատ են վախենում:
Հ.Գ. Դատելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ այս իշխանության անթաքույց ատելությունից, չի բացառվում, որ հենց նրանք ձերբակալեն և Ադրբեջանին հանձնեն Ալիևի հորը չոքացրած ՀՀ երկու նախկին նախագահներին:
Սրանով նրանք կլուծեն երկու խնդիր. կերաշխավորեն իրենց իշխանության անվտանգությունը և առանց խոչընդոտների «խաղաղության դարաշրջան» կբացեն իրենց բարեկամների ու իրական դաշնակիցների հետ: