Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փորձել է Շուշան Փաշինյանին տեսնել, մոտենալ և հայտնվել է ոստիկանությունում

Hraparak.am-ը գրում է՝

Մեզ պատմեցին, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Քաղաքացին քաղցրավենիքը ձեռքին մտել է կրթահամալիր` Նիկոլ Փաշինյանի դստեր` Շուշանի հետ ծանոթանալու նպատակով: Մեր տեղեկություններով` քաղաքացու նպատակը Նիկոլ Փաշինյանի «հետքի» վրա դուրս գալն է եղել: Քանի որ 3 միլիոն վարչապետներն այլեւս չեն կարողանում որեւէ կերպ մոտենալ ու շփվել 2018-ին իշխանության եկած վարչապետի հետ, այսպիսի զարտուղի ճանապարհներ են մարդիկ ընտրում։

Մեր աղբյուրը նշում է, որ քաղաքացու դեմն անմիջապես փակել են անվտանգության աշխատակիցները՝ թույլ չտալով, որ երեխային մոտենա։ Իսկ մի քանի րոպեից երկու մեքենա մտել են դպրոցի բակ եւ նրան իրենց հետ տարել են: Մենք կապ հաստատեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի տնօրեն Սուսան Մարկոսյանի հետ` տեղի ունեցածի մանրամասները ճշտելու նպատակով, վերջինս մեր հարցից զարմացավ, նշելով, որ նման տեղեկություն չունի, ավելին` առաջին անգամ է լսում, որ նման միջադեպ է եղել:

Չնայած տնօրենը հերքեց լուրը, սակայն մենք կապվեցինք միջադեպի «գլխավոր հերոսի»՝ դպրոց այցելած քաղաքացու հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը։ Ասաց, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարեվերջին։ Պատմեց, որ գնացել էր դպրոց, որպեսզի Փաշինյանի դստեր հետ փոխանցեր ինչ որ փաստաթղթեր եւ վարչապետը միջնորդեր, որ իր պաշտոնը բարձրացնեին։

Նշեց նաեւ, որ դրանից առաջ էլ փորձել էր հանդիպել Փաշինյանի որդու՝ Աշոտի հետ, սակայն չի ստացվել, եւ անգամ ՔՊ գրասենյակ է այցելել։ Այդ անգամ Շուշան Փաշինյանին մոտենալ չի հաջողվել՝ ոստիկաններն իրեն տարել են Մալաթիայի ոստիկանություն, ապա 3 ժամ պահելուց հետո բաց են թողել: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ինքը զրույց է ունեցել դպրոցի տնօրենի հետ: Վերջինս հորդորել է քաղաքացուն այլևս դպրոցի տարածքում չերևալ: 

Այս խոսակցության ձայնագրությունը մեր տնօրինության տակ է, իսկ մարդու անունը չենք հրապարակում՝ նրան հարվածի տակ չդնելու համար։

20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համար Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ