Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար․ Անժելա Նալբանդյան

Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար
Ինչպես գիտեք, երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության կողմից ՀՌՀ անդամի թափուր տեղի համար իմ թեկնածության ներկայացումը: Ինչպես և սպասելի էր, իշխող ուժի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին իմ թեկնածությանը: Քննարկման վերջնամասում հարց տալու հնարավորությունը հանձնաժողովի նախագահ Sisak Gabrielyanինն էր: Վերջինս, ի թիվս մի շարք այլ հարցերի, բարձրաձայնեց մի հարց ու շեշտեց, որ իմ պատասխանը կազդի նաև իր ընտրության վրա: Հարցը հետևյալն էր․ տեղյա՞կ եմ ես արդյոք, որ կա դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ այն մասով, որ չեղարկվել է նախորդ տարի ՀՌՀ կողմից անցկացված լիցենզավորման մրցույթները: Հարցն այն էր, թե ի՞նչ լուծում եմ ես տեսնում այս հարցին և ՀՌՀ անդամ դառնալու պարագայում ինչպե՞ս կվարվեմ: Ես, իհարկե, խոստովանեցի, որ տեղյակ չեմ այդ դատական ակտից, ուստի չեմ կարող դիրքորոշում հայտնել և ասացի, որ ծանոթանալուց հետո միայն կբարձրաձայնեմ իմ դիրքորոշումը:
Դե ինչ, ծանոթացա և հերթական անգամ արձանագրում եմ, որ իշխանության ներկայացուցիչը կամ միտումնավոր, կամ համապատասխան գիտելիքների բացակայության պատճառով փաստերը ներկայացրեց խեղաթյուրված, մի բան էլ վրդովմունք արտահայտեց, որ ես տեղյակ չեմ այդ դատական ակտից ու լուծում չեմ մտածել:
Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել․ Հայկական 2-րդ հեռուստաալիքը նախորդ տարի կայացած լիցենզավորման մրցույթում չհաղթելու հետևանքով կորցրեց հեռարձակվելու հնարավորությունը հանրային մուլտիպլեքսում, և հեռարձակման հնարավորությունից զրկվելուց հետո այդ հեռուստաալիքը դիմել է դատարան՝ բողոքարկելով լիցենզավորման մրցույթի արդյունքները: Առաջին ատյանի դատարանը միայն հանրապետական ծածկույթի լիցենզավորման մրցույթի մասով /քանի որ այդ հեռուսաալիքը միայն հանրապետական ծածկույթի համար էր դիմել/ կայացրել է վճիռ և անվավեր է ճանաչել Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին ՀՌՀ 15.01.2021թ-ի որոշումը։ Այնուհետև, վերաքննիչ դատարանի որոշմամբ վճիռը մնացել է ուժի մեջ: ԲԱՅՑ… ՀՌՀ-ն այս պահին պատրաստվում է որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարանում, այսինքն դեռ այս ամբողջ գործընթացը, որը լիովին ԻՐԱՎԱԿԱՆ տիրույթում է, հերիք չէ ավարտված չէ, մի բան էլ ՀՌՀ ԱՆԴԱՄՆԵՐԸ ոչ միայն ներգրավվածություն չունեն, այլև, կարծում եմ, պիտի չեզոքություն դրսևորեն՝ իրավական գործընթացներին չվնասելու համար:
Ավելին, առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվել է 02.04.2021 թվականին: Մոտավորապես 1 ամիս առաջ ԱԺ-ն ընտրեց ՀՌՀ 2 նոր անդամների, որոնց թեկնածությունը ներկայացրել էր իշխող ՔՊ խմբակցությունը: Եվ, այ քեզ զարմանք, այս կարևորագույն հարցի, այս կազուսային իրավիճակի մասին որևէ հարց կամ դիրքորոշման հստակեցման պահանջ չի հնչել այդ թեկնածուներից: Այնուամենայնիվ, նրանք ԸՆՏՐՎԵԼ ԵՆ:
ԱՅՍՊԻՍՈՎ, ՓԱՍՏԵՆՔ
• ՔՊ-ն առարկություն չուներ իմ անցած մասնագիտական ուղու հետ կապված, այլ կերպ ասած՝ ես համապատասխանում էի ՀՌՀ թեկնածուի համար ներկայացված օրինական պահանջներին,
• ՔՊ-ն առարկություն չուներ իմ ներկայացրած ծրագրային ելույթի առնչությամբ, ավելին, առաջարկեց այն վերածել օրենսդրական նախագծերի,
• ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը, քանի որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ նրանք կողմ էին քվեարկել ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ-ից նախորդ գումարման ԱԺ-ում որպես պատգամավոր ընտրված և ակնհայտ իշխանամետ հայացքներով անձանց,
• Մասնավոր դատական վճիռի մասին իմ անտեղյակությունը, որն ինչպես հանձնաժողովի նախագահն ընդգծեց, «ազդեց» իր քվեարկության վրա, առնվազն հեգնանքի է արժանի: Ուստի խորհուրդ կտամ Սիսակ Գաբրիելյանին այլևս որևէ առիթով չխոսել իրավաբանի իր մասնագիտության մասին ))
Թերևս, այսքանով համարում եմ այս թեման սպառված և շարունակում եմ իմ քաղաքացիական ու մասնագիտական գործունեության ճանապարհով ընթանալ առաջ:
Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համար Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում