ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին: Այս մասին ըստ «ՌԻԱ նովոստիի», հաղորդում է Ռուսաստանի ՊՆ-ն:
Նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում. Բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները եւ Ուկրաինայի ԶՈՒ ավիացիան: