Ժոզե Ավելինու Բետանկուրի հետ զրուցել ենք Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ. Ալեն Սիմոնյան
ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել՝
Ողջույնների փոխանակումից հետո Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի հետ զրուցել ենք Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ։
Գերպայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրն այս առիթով նկատել է, որ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է, բայց մեր ժողովուրդների բարեկամությունն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։