Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հաջողության հիմքում թիմն է. Հայաստանն ու Երևանն ի սկզբանե այս մեծ նախագծի կարևորագույն մասն են կազմել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղեկացրել էինք, որ հայկական «Codesignal» ընկերությունը նախատեսում է փետրվարի 14-ից 20-ը իր եվրոպական թիմի հավաքն անցկացնել Երևանում: Codesignal «Ararat Meetup» միջոցառումը մեր երկրում էր միավորել իր ինժեներներին եվրոպական ութ երկրից: Այս հավաքը թույլ տվեց թիմի անդամներին ոչ միայն միասին աշխատել, այլ նաև բացահայտել Հայաստանը և հայկական մշակույթը: Կազմակերպությունն առաջարկում է նորարարական մեթոդ, որը թույլ է տալիս թեստավորման միջոցով հեշտացնել ՏՏ ոլորտում համապատասխան թեկնածուների ընտրությունը նրանց աշխատանքի ընդունելիս:

Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության: «Codesignal»-ի ստեղծման համար հիմք է դարձել ընկերությունների համահիմնադիրների՝ Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի անձնական փորձառությունը: Դեռ դպրոցական տարիներից նրանք հասցրել են մասնակցել տարբեր օլիմպիադաների, Արամը՝ ծրագրավորման, Տիգրանը՝ մաթեմատիկայի, և հաջողություններ գրանցել: Օրինակ՝ Արամը Հայաստանին առաջին արծաթե մեդալն է բերել ծրագրավորման միջազգային օլիմպիադայից, իսկ Տիգրանը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով համարվում է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում Հայաստանի պատմության ամենաբարձր արդյունքի հասած մասնակիցներից մեկը։ Իրադարձություններն այնպես են զարգանում, որ Արամը Հայաստանում է շարունակում ուսումը, Տիգրանը՝ Մասաչուսեթսի համալսարանում, իսկ հետո աշխատանքի անցնում «Google»-ում:

No description available.

Որոշ ժամանակ անց Տիգրանը տեղեկանում է, որ Արամը, չնայած ծրագրավորման իր հզոր գիտելիքներին, Հայաստանում դժվարանում է լավ աշխատանք գտնել միայն այն պատճառով, որ չուներ համապատասխան աշխատանքային փորձ, և նախընտրում է զբաղվել ֆրիլանս աշխատանքով: Հենց սա է դառնում «Codesignal»-ը ստեղծելու պատճառը՝ լավ իմաստով: Ճանաչելով իր ընկերոջ կարողությունները, իմանալով, որ նա որակյալ մասնագետ է, Տիգրանի մոտ հարց է առաջանում՝ ինչպես է ստացվում, որ նա աշխատանք գտնելու հետ խնդիրներ ունի:

«Աշխատանքի ընդունվելիս գործատուները շարունակում են առաջնորդվել ռեզյումեներով, մոտիվացիոն նամակներով, այնտեղ նշված տվյալներով, թե անձը որ համալսարանն է ավարտել կամ որտեղ աշխատել նախկինում: Բայց գործատուն միանգամից չի կարող հասկանալ, թե ինչ հմտությունների է տիրապետում մասնագետը, ինչպես կդրսևորի իրեն աշխատանքի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «CodeSignal» ընկերության տեխնիկական տնօրեն և երևանյան գրասենյակի տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանը:

Ընկերությունը և նրա հիմնադիրներն ամուր կապված են Հայաստանի հետ: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ընկերության միակ գրասենյակը Երևանում է, որը գործում է դրա հիմնադրման հենց առաջին օրվանից: «Աշխարհի 12 երկրում ունենք 100 աշխատակից կամ Signalite։ Հայաստանն ու Երևանն ի սկզբանե այս մեծ նախագծի կարևորագույն մասն են կազմել, այլ կերպ լինել չէր կարող: 2021թ.-ին «CodeSignal»-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են մեր պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: Այս ամբողջի համատեքստում պատահական չէ, որ ջանում ենք, որպեսզի ամեն կերպ հնչի Հայաստանի անունը»,նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչո՞ւ պետք է ՏՏ ոլորտի մասնագետը վստահ լինի, որ այս գործիքի միջոցով գործատուն կկարողանա բացահայտել իր հմտությունները: «Պատկերացրեք, որ գնում եք վարորդական վկայականի համար թեստ կամ էլ օդաչուի սերտիֆիկատի քննություն հանձնելու: Ձեզ չեն հարցնում՝ ինչ հմտություններ ունեք կամ՝ կպատմե՞ք՝ ինչպես եք մեքենան կամ օդանավը վարելու: Ձեզ թեստավորում են, այսինքն, իրական միջավայրին հնարավորինս մոտ իրավիճակում պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Մեր այս հարթակը նույնն է ծրագրավորողների համար:

Մեր այսօրվա իրականության մեջ հարցազրույցներն այնպես են կազմակերպվում, որ դրանք հեռու են աշխատանքային իրական միջավայրից: Թեստավորումը բացառում է մի շարք երևույթներ: Հարցազրույցի ժամանակ շատ դժվար է բացառել սուբյեկտիվության գործոնը, օրինակ՝ հնարավոր են անձնական հետաքրքրություններ հարցազրույց վերցնողի և թեկնածուի միջև, երբ հարցազրուցավարը կենտրոնանում է նրա ինչ-որ դրական կողմի վրա, բայց չի նկատում բացասական կողմերը: ՏՏ ոլորտում հատկապես սա կարող է ամեն ինչ տանել սխալ ուղղությամբ, քանի որ այս դեպքում գործ ունենք տեխնիկական հմտությունների հետ: Մեր այս հարթակի միջոցով թեստավորմանը մասնակցող մասնագետը հայտնվում է առավելագույնս մոտ այն միջավայրին, որտեղ հետագայում աշխատելու է, այնպիսի առաջադրանքներ ու խնդիրներ է լուծում, որոնք կարող են առաջանալ աշխատանքի ընթացքում: Ի դեպ, վերջում մասնագետը նաև պարզ տեսնում է, թե որ հմտությունից ինչ ցուցանիշներ ունի: Սա կարևոր է թե՛ նրա, թե՛ գործատուի համար»,-ընդգծում է ընկերության տեխնիկական տնօրենը։

Ընկերությունը շատ է կարևորում թիմի անդամների շփումը, փոխադարձ գործակցությունը, քանի որ վստահ է՝ իրենց հաջողությունը կախված է թիմից և նրա յուրաքանչյուր անդամից: Անցած շաբաթ ընկերությունը «Ararat Meetup» հավաքի շրջանակներում 8 երկրի իր թիմակիցներին հրավիրել էր Հայաստան: «Մեր ընկերությունը, դրա համահիմնադիրները ցանկանում են մշտապես ներդրում ունենալ իրենց հայրենիքում, ճանաչելի դարձնել մեր երկիրը: Պատահական չէ, որ այստեղ էինք հավաքել մեր թիմակիցներին: Նրանց ներկայացրեցինք մեր մշակույթը, այցելեցինք թանգարաններ, տեսարժան վայրեր: Սա առիթ էր մեր թիմակիցների համար ոչ միայն իրար, այլ նաև միմյանց մշակույթը ճանաչելու համար:

Փաստ է, որ չես կարող դիմացինիդ լավ ճանաչել, եթե չգիտես իր մշակույթը, որը մեր անձի մի մասն է: Երբ ներկայացնում ենք մեր մշակույթը, կենցաղը, սովորույթները, նրանց ավելի հեշտ է մեզ հետ աշխատել, քանի որ մեզ ճանաչում են որպես անհատ: Սա նաև Հայաստանը գովազդելու լավ տարբերակ է, հատկապես հիմա, երբ էլ ավելի հավակնոտ նպատակներ ունենք մեր ընկերությունն ու պրոդուկտը զարգացնելու, մեր թիմը մեծացնելու միջոցով: Փորձում ենք մեր ստեղծած հարթակը հնարավորինս մոտեցնել աշխատանքային իրականությանը, որպեսզի մի կողմից՝ աշխատանքի ընդունվել ցանկացողի փորձառությունը դրական դառնա, թեստը նրան օգտակար լինի, մյուս կողմից՝ գործատուի համար նվազեցնում ենք ռիսկերը, որպեսզի անձին աշխատանքի ընդունելիս նա հստակ իմանա, թե ինչ հմտություններ ունի վերջինս: Սա խնայում է երկու կողմի ժամանակը, քանի որ հարցազրույցները ժամանակատար են և ավելի հաճախ ոչ արդյունավետ:

Իսկ երբ նրանք անցնում են թեստերը, գործատուն արդեն, ըստ արդյունքների, ֆիլտրում է ցանկը: Թիմի ընդլայնումը մեր առաջնահերթություններից է: Առհասարակ, մեր ընկերության հաջողության հիմքում մեր թիմն է, մեզ համար կարևոր է նրա յուրաքանչյուր անդամի կարիերայի աճը, որպեսզի նա սիրով կատարի իր աշխատանքը: Օրինակ՝ մեր թիմում աշխատակիցներն ունեն նախագծի ընտրության հնարավորություն, ճկունություն, նրանք կաղապարված չեն, այսինքն՝ ազատ ես կատարել քո աշխատանքը, բայց նաև պատասխանատվություն ես կրում դրա համար»,-եզրափակում է Էդուարդ Փիլիպոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համար Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ