Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել՝
Փետրվարի 24-ին ընդունել եմ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Երևանում օրերս կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու մշտական հանձնաժողովների նիստերի շուրջ։