Կիևը պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք և հրաժարվի ՆԱՏՕ-ից. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ճանաչեն Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք և հրաժարվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից՝ հայտնում է news.ru-ն:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հորդորել էր ուկրաինացի զինվորականներին՝ իշխանությունը վերցնել իրենց ձեռքը և «թույլ չտալ, որ նացիստները խաղաղ բնակչությանն օգտագործեն որպես վահան»։ «Ռուս զինվորականների հիմնական բախումները ոչ թե Ուկրաինայի զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումների հետ են, այլ՝ ազգայնական կազմավորումների»,- ասել է ՌԴ նախագահը։