ՌԴ ՊՆ-ն խստիվ զգուշացրել է
ՌԴ-ի դեմ տեղեկատվական հարձակումը կանխելու համար բարձր ճշգրտության զենքով հարված է հասցվելու Ուկրաինայի անվտանգության ծառայության և 72-րդ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների Կիևի գլխավոր կենտրոնի տեխնոլոգիական օբյեկտներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։
«Հորդորում ենք Կիևի բնակիչներին, որոնք ապրում են ռելեային հանգույցների մոտակայքում, լքել իրենց տները»,- ասված է հայտարարությունում։