Երրորդ համաշխարհայինը կլինի ատոմային ավերիչ պատերազմ. Լավրով
Երրորդ համաշխարհային պատերազմը մոլորակի վրա կվերածվի ատոմային ավերիչ հակամարտության։ Այս մասին քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ»,- ասել է Լավրովը։
Լավրովը նաև ուշադրություն է դարձրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որն օրեր առաջ հայտարարել էր, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգթոնի սահմանած կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ երրորդ համաշխարհային պատերազմը: