Հայաստանը պետք է շատ զգույշ լինի, որ չհայտնվի պատժամիջոցների տակ. Վահե Հակոբյան
Ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում առկա են թե՛ հնարավորություններ, թե՛ լուրջ մարտահրավերներ Ռուսաստանի հետ Եվրասիական տնտեսական միությունում գտնվող Հայաստանի համար․ ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։ Ընդդիմության ներկայացուցիչը կառավարությանը խորհուրդ է տալիս վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որպեսզի երկիրը չհայտնվի պատժամիջոցների տակ: