Ադրբեջանը շարունակում է զինվել․ նոր ռազմական բեռը Իսրայելից Բաքու է տեղափոխվել
Ադրբեջանի ռազմականացումը շարունակվում է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է մերձավորարեւելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Երեկ Իսրայելից Բաքու է մեկնել հերթական ռազմական բեռը։ Այսինքն՝ Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանը շարունակում է զինվել։
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։
1. Դե-ֆակտո վարչապետը նախօրեին հայտարարել է, որ պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
2. Դե ֆակտո Պաշտպանության նախարարը երեկ ասաց, որ բանակի ղեկավարությունը պետք է վստահել պատերազմի բովով անցած երիտասարդ սպաներին։
Պատերազմի միջով անցած սպաների արժանապատվությունը չստորադասելով՝ «երիտասարդների իշխանության» հետևանքները խաղաղ ժամանակներում արդեն տեսանելի են։ Բայց այսօր ոչ թե խաղաղ, այլ ճգնաժամային ժամանակաշրջան է»,- գրել է նա։