Խոցվել է Ուկրաինայի 2037 ռազմական ենթակառուցվածք. ՌԴ ՊՆ
Ընդհանուր առմամբ խոցվել է Ուկրաինայի 2037 ռազմական ենթակառուցվածք, այդ թվում՝ 71 հրամանատարական կետ և կապի կենտրոն, հակաօդային պաշտպանության Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա» 98 համակարգ, 61 ռադիոլոկացիոն կայան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
ԴԺՀ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 27 կմ առաջ են շարժվել և վերահսկողության տակ վերցրել Նովոգրիգորովկա, Նովոնիկոլաևկա, Վիշնևատոյե, Վոլնոյե, Լիստվյանկա և Անտոնովկա բնակավայրերը։
Ուկրաինայի գլխավոր շտաբից էլ հայտնում են, որ ուկրաինական կողմը խոցել է 39 ինքնաթիռ, 40 ուղղաթիռ, 269 տանկ, 945 մարտական զրահապատ մեքենա, 105 հրետանային համակարգ, 19 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 50 համակարգ, 60 ցիստերն՝ վառելիքով և քսանյութերով, 3 անօդաչու, 2 մոտորանավակ, 409 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: