ՀՀ ՊՆ պատասխանը՝ ադրբեջանական կողմին
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7֊ին` ժամը 18։45֊ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը։
Այս մասին ասված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։