Նիկոլի «ֆրանսիական» ելույթը ստիպված կարդացի. Էդուարդ Շարմազանով
Անատամ ու վտանգավոր թեզեր պարունակող վախվխորած ելույթ էր։
Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին ոչ մի բառ։
Ադրբեջանի հանցագործությունների մասին ոչ մի խոսք։
Շուշին ու Հադրութն օկուպացնելու մասին ոչ մի բառ։
Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառակուսի կմ գրավելու մասին ոչ մի խոսք։
Թուրք-ադրբեջանական սպառնալիքի մասին ոչ մի խոսք։
Թուրքական ժխտողականության դեմ պայքարի մասին ոչ մի խոսք։
Ավելին. կապիտուլյանտի կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ոչ թե ամեն ինչ անեն հիմնարար սկզբունքների /այդ թվում ինքնորոշման իրավունքի/ կյանքի կոչելու,այլ ընդամենը նրանց «միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և կնպաստեն հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը»։
Խրոխտ ձայնով սա շարունակում է քարոզել «թուրք-ադրբեջանական օրակարգը»։
Հ.Գ. «Զատո» ասեց՝ թանկագին Էմանուել։