Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

9.808.684 ՀՀ դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին․ հայտնի է «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն

IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունվար և փետրվար ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 9.808.684 ՀՀ դրամ, փոխանցվեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ սա Բանկի և Իդրամի հերթական աջակցության ծրագիրն է կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին։ «Հունվար և փետրվար ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ընկերություններն ուղղեցին առողջապահության ոլորտին։ Մենք խիստ կարևորում ենք երեխաների առողջությունը և մեր հաճախորդներին կոչ անում էլ ավելի ակտիվ վճարումներ կատարել Իդրամ համակարգով։ Հիշեցնեմ, որ հաճախորդները չեն վճարում ոչ մի լումա ավել, «մի դրամները» տրամադրվում են IDBank-ի և Իդրամի կողմից՝ հաճախորդների կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց», - ասել է Արսեն Քդենյանը։

Ընկերությունները հայտարարել են նաև հաջորդ շահառուի անունը։ Մարտ և ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրն ուղղված է լինելու «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։ Կուտակված «մի դրամները» ուղղվելու են մեր պետության և, ընդհանրապես, ողջ մոլորակի բնապահպանության տեսանկյունից կարևորագույն և կենսական հարցի լուծմանը։ «My Forest Armenia»-ն հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի անտառածածկը՝ ծառատնկման և խնամքի միջոցառումների միջոցով։ Իր գործունեության 2,5 տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 150 հեկտար տարածքի անտառապատում՝ տնկելով ավելի քան 385․000 ծառ Լոռու և Տավուշի մարզերում։

«Լավ է, երբ մարդիկ առանձին ծառեր են տնկում, բայց մեր նպատակը ծառ տնկելը չէ, մեր նպատակը անտառ ստեղծելն է։ Անտառը համակարգ է, և օգնելու է պայքարել Հայաստանի հողերի անապատացման ու դեգրադացման դեմ, մեծացնել ջրի պաշարները, պահպանել կենսաբազմազանությունը»,- ասում է կազմակերպության հիմնադիր Անտրէ Գումուշճեանը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունն այս տարի նախատեսում է տնկել ընդհանուր առմամբ 400․000 ծառ, միայն հայկական ծառատեսակներ՝ կաղնի, սոճի, վայրի տանձենի, հացենի, թխկի, արոսենի և մի շարք թփեր։

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բնապահպանությունը Բանկի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի առանցքային ուղղություններից է։ «Այժմ գերազանց հնարավորություն ունենք մեր հաճախորդների և օգտատերերի հետ մեր համատեղ լուման ներդնելու կենսական անհրաժեշտություն ունեցող խնդրի լուծման համար։ Անտառները մեր մոլորակի թոքերն են, և անտառների ստեղծումն ու վերականգնումը մշտապես պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում»,- նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 8300-ից ավելի վաճառակետերում, 750 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա բոլոր ծառայությունների դիմաց։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համար Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը