Փաշինյանի ու Զելենսկու հայտարարությունները կարո՞ղ է նույն մարդն է գրում. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Փաշինյանի ու Զելենսկու հայտարարությունները կարո՞ղ է նույն մարդն է գրում։
Հիշու՞մ եք: 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան Նիկոլը գրեց,որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Դա նոյեմբերի 9 էր։ Գրառումից ընդամենը երեք ժամ անց հայտարարվեց կապիտուլյացիայի մասին։
2022-ի մարտի 11-ին Զելենսկին հայտարարեց,որ իրենք գնում են դեպի հաղթանակ։
Իսկ նույն ժամանակ ռուսական պաշտոնական լրատվամիջոցները հայտարարում են,որ ռուսական զորքերը Կիեւից 10 կմ հեռավորության վրա են։
Մեր ժողովուրդը պոպուլիզմի գինը շատ թանկ վճարեց,նույն ու ավելի ծանր գին վճարում է ուկրաինական ժողովուրդը։
Իսկ այս «շիլան» եփողներն արդեն բացահայտ «փուռն» են տալիս ուկրաինացիներին։
ՆԱՏՕ չեն ընդունում,ԵՄ անդամության հարցն աստիճանաբար ձգձգում են եւ նույնիսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարում է,որ Արեւմուտքը սխալվել է՝ Ուկրաինային եւ Վրաստանին ժամանակին ՆԱՏՕ-ի անդամության հույս տալով։
Իսկ ի՞նչ են մտածում պարոն Բորելի այս ինքնախոստովանության մասին Հայաստանում բնակվող «թունդ արեւմտականները»։