Հիրավի սրա համար էիք կռացել անհայրենիք Նիկոլի առաջ. Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
2018-ի քաոսից, 2020-ի ողբերգությունից ու արժանապատվության կորստից հետո մինչ օրս ժպիտը դեմքներիդ ու աղքատությունը գլխներումդ ապրող ինչ-որ մարդիկ, ձեր երազանքը կատարվեց։
Այսօր ՀՀ-ում նախագահ նշանակեց մաքրամաքուր հանցագործ քրեաօլիգարխների աջակցությամբ իշխանությունը զավթած, նախկին, բայց թափ-թափանցիկ դատախազների, քննիչների ու ոստիկանության օգնությամբ իշխանությունը պահող դավաճան նիկոլի անդեմ ու անկարծիք՝ իմ տարիքի չափ քաղաքական կուսակցություն ու սկզբունք փոխած մեկը։
Ձեր նպատակների իրականացման ապացույցները կարող եք գտնել պաշտոնական լուսանկարներում, որտեղ նոր Հայաստանի խոշոր սեփականատերերը նույն իրենք՝ քրեաօլիգարխները, ուսապարկերը, դատախազն ու դավաճանը հաշտ ու համերաշխ ավարտին են հասցնում մեր երկրից մնացած փշրանքների ավերումը։
Հիրավի սրա համար էիք կռացել անհայրենիք նիկոլի առաջ։