Տավուշ, Վարդենիս, Երասխ, Սյունիք, Արցախ. իրավիճակը բավականին լարված է
Խոսել եմ գրեթե բոլոր ուղղությունների տղաների հետ` Վարդենիս, Երասխ, Սյունիք, Տավուշ, Արցախ։ Ամեն տեղ իրավիճակը բավականին լարված է, փոխհրաձգություն չկա, սակայն հակառակորդի տեխնիկայի կուտակումն ու տեղաշարժը նկատվում է բոլոր ուղղություններում։ Բոլորին տրված է հրաման պատրաստ լինել, որ սադրանքները կարող են սկսվել ցանկացած պահի։ Ադրբեջանը լիովին պատրաստ է հարված հասցնելու, ամենայն հավանականությամբ սադրանքները կլինեն Նախիջևանի կողմից` Սյունիքի և Երասխի ուղղությամբ, նաև Արցախում սադրանքի մեծ հավանականություն կա։
-Միկա Բադալյան