Ռուսաստանը կանգնեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմը 8 տարի շարունակ մղում է Դոնբասի խաղաղ բնակչության դեմ, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ արձագանքելով ուկրաինական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու վերաբերյալ Ուկրաինայի ուղերձին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իրեն խնդրել է Սերգեյ Լավրովին փոխանցել Ուկրաինայի շուրջ իրավիճակը քաղաքական ճանապարհով լուծելու իր ուղերձը