Ռուսներն ինչ որ բան ձեռնարկելիս, իրենց ղեկավարի գլխավորությամբ թքած ունեն աշխարհի կարծիքի վրա, դրանում մենք արդեն համոզվել ենք․ Արման Դավթյան
Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լա՛վ, ասենք մենք ինչ որ մի կերպ, օգտվելով ռուսների խառը վիճակից դուրս ենք գալիս նրանց ազդեցության գոտուց, Ռուսաստանն էլ ստիպված ստեղից ու Արցախից հանում ա իր զինված ուժերն ու հեռանում։ Մենք էլ հետևելով ՖԲ և իրական "հզոր վերլուծաբաններին" բռնում ենք Եվրոպայի, ԱՄՆ-ի, կամ չինա-պարսկա-հնդիկների պոչը։
Ռուսներն Ուկրաինայի հարցերը լուծելուց հետո (ինչին մի գրամ անգամ չեմ էլ կասկածում) միանշանակ որոշում են պատժել մեզ և կրկին վերադարձնել իրենց ազդեցության գոտի, ու իրենց նորաթուխ դաշնակից Ադրբեջանի միջոցով պատերազմ են հրահրում մեր դեմ։ Կամ էլ որոշում են նույն խախոլների սցենարով, հենց իրենք ռազմական օպերացիա իրականացնել Հայաստանի դեմ (եթե մինչ այդ թուրքերն իրականացրած չլինեն)։ Իսկ որ ռուսներն ինչ որ բան ձեռնարկելիս, իրենց ղեկավարի գլխավորությամբ թքած ունեն աշխարհի կարծիքի վրա, դրանում մենք արդեն համոզվել ենք։
Ոնց ե՞նք կռվելու, ինչով ե՞նք կռվելու, ինչպես ե՞նք կռվելու։ Թղթի վրա եղած, բայց իրականում կաթվածահար ու քարուքանդ "բանակո՞վ", թե Եվրոպայի ու Բայդենի աղոթքներով ե՞նք կռվելու։ Մենք Ուկրաինայից տարածքով 20 անգամ փոքր ենք, բնակչությունով 20 անգամ քիչ, "բանակն" էլ 200 անգամ թույլ։ Մեր հարևաններն էլ Ռումինիան, Լեհաստանն ու Հունգարիան չեն, այլ Թուրքիան, Իրանը, Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք հաստատ թույլ չեն տա իրանց տարածքներով մեզ զենք մատակարարել (եթե իհարկե գտնվեն այդպիսիք)։
Ում ղեկավարությամբ ե՞նք կռվելու փնթիի՞, խզմալյանի՞, վիլսոնըվիչ պապյանի՞, հիմիկվա подкаблучник գենեռալների՞, թե՞ ՖԲ "հզոր" վերլուծաբանների։ Բնականաբար չենք կարողանալու, ու այդ ժամանակ հաստատ կորցնելու ենք արդեն խախուտ պետականությունը։