«Իսկանդեր»-ը գործի է դրվել
Ռուսական զինուժը ոչնչացրել է Խմելնիցկիի և Դոնեցկի մարզերում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ռազմական պահեստները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նշվում է, որ բարձր ճշգրտության օդային արձակված հրթիռները Ստարոկոնստանտինովի և Խմելնիցկի թաղամասերում ոչնչացրել են վառելիքի մեծ պահեստներ, որտեղից վառելիք էր մատակարարվում Դոնբասում ուկրաինական զորքերի զրահատեխնիկայի համար։ ««Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը Դոնեցկի մարզի Կամենկա գյուղում հրթիռային և հրետանային զինատեսակների երկու մեծ պահեստ է ոչնչացրել»,- ասել է Կոնաշենկովը։