Թուրքիայում հրդեհներ են
Ուրբաթ հրդեհ է բռնկվել Թուրքիայի հյուսիսարեւմտյան շրջանում, հրդեհի մարման աշխատանքները բարդանում են ուժեղ քամու պատճառով:
Պարբերականի տվյալներով՝ արտակարգ միջադեպը տեղի է ունեցել Չանաքալե նահանգի Բայրամիչ շրջանում: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 20 միավոր ցամաքային տեխնիկա:
Անտառային զանգվածի բռկման պատճառը դեռեւս չի պարզվել: