ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է շուրջ 2000 տանկ և այլ զրահատեխնիկա։ Այդ մասին, Риа новости-ի փոխանցմամբ, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մինչև հիմա ոչնչացվել է 125 ինքնաթիռ, 91 ուղղաթիռ, 392 ԱԹՍ, 226 զենիթահրթիռային համակարգ, 1936 տանկ, ինչպես նաև այլ զրահապատ ռազմական մեքենաներ, 211 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 833 դաշտային հրետանային զենք և ականանետ, ինչպես նա 1810 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-մանրամասնել է Կոնաշենկովը։