Մարդկանց հերիք է թունավորեք ձեր հակապետական լոզունգներով. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հանրահավաքին ընդառաջ ակտիվացել է հակապետական «տրոյական ձիերի» խմբակը,որը սկսել է իր թուրքական ծագում ունեցող «երգը»՝ Հայաստանը «30 տարի կերան» վերնագրով։
Այ ողորմելի հայտարարություններ անողներ,30 տարի Հայը հաղթած էր,Արցախը Հայինն էր,Շուշին Հայինն էր,Հադրութը Հայինն էր,Թալիշը Հայինն էր,Հայաստանը Հայինն էր։
Եթե ձեր երազանքը թուրքի կամակատարի կարգավիճակով ծնկի եկած ապրելն է,ձեր խնդիրն է։
Բայց մարդկանց հերիք է թունավորեք ձեր հակապետական լոզունգներով։