Ընդդիմության երեկվա հանրահավաքը, կարծում եմ իր նվազագույն քաղաքական խնդիրը լուծել . Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Սառնասրտորեն, մեկ առ մեկ ընթերցել եմ բոլոր կարգի հողատուների, «իշխանության» պատգամավոռների, հարակից շպանայի ու ստրկամիտ մի շարք կենդանիների` ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ գրառումները:
Կրկին համոզվեցի, որ Նիկոլն Արցախը չէր կարող հանձնել, եթե չլինեին սրանք, սրանց ստոր տեսակը: Քաղաքական խավարամտության ու պետական դավաճանության մարմնավորողները, կենդանական բնազդներով ուրախացել էին, որ երեկվա հանրահավաքը չավարտվեց իրենց ստորաքարշ խունտային գրողի ծոցն ուղարկելով:
Նիկոլապատկան բոսյակների համար կարևոր չէ, որ հանրահավաքը հայ մարդու ոտնատակ գցված արժանապատվությունը փրկելու փորձ էր: Այդ տիպի մարդկային թերմացքի համար կարևոր չէ, որ ընդդիմությունը` հենց այսօր վաճառքի հանված Արցախի վրա էր աշխարհի ուշադրությունը հրավիրում: Բոսյակները հրճվում էին, որ դեռ կարող են մեկ ամիս ևս հալումաշ եղած բյուջեից պարգևավճար ստանալ, աղ ու բիբարի մասին «օրենքներ ընդունել» ու պադավատներով անիմաստ քարշ:
Եթե ես սխալվում եմ իմ այս համոզմունքներում, թող Բրյուսելից հետո, նիկոլը Երևանում հանրահավաքը անի ու երդվի իր բոլոր սրբություններով, որ Արցախի 75%-ը հանձնելուց հետո 25 %-ն ատամներով է պահելու:
Թող դուրս գա մարդամեջ ու պարզ ասի, կեղծ խաղաղության դիմաց Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունն ամբողջությամբ արդեն հանձնել է, թե՞ դեռ ոչ: Երկրորդն էլ` բոլորը կտեսնեն, թե քանի «մարդ» է գնալու Նիկոլի կողքին կանգնի:
Ընդդիմության երեկվա հանրահավաքը, կարծում եմ իր նվազագույն քաղաքական խնդիրը լուծել է, և մեծ պոտենցիալ ունի արագ զարգանալու համար: