Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ամերիաբանկն ամփոփեց «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները. հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

Ամերիաբանկն ամփոփեց VISA վճարային համակարգի հետ իրականացված «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները: Մրցույթը մեկնարկել էր 2021թ. դեկտեմբերին, որի շրջանակում 4-6 հոգուց կազմված ուսանողական թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: 

Կարևորելով երիտասարդների ներուժը, գաղափարներն ու զարգացումը` Ամերիաբանկը նրանց հնարավորություն է տալիս հանդես գալու նորարար, արդյունավետ գաղափարներով: Մրցույթին մասնակցելու առանցքային պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվող նախագիծն իրագործվի Հայաստանում 1-2 տարվա ընթացքում 3 մլն ՀՀ դրամի բյուջեի շրջանակում:

Նախագծերն ուսումնասիրվել և գնահատվել են տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում էին`

  1. Տիգրան Ջրբաշյանը` «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար
  2. Ռեբեկա Հակոբյանը` Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն
  3. Վահան Մելքումյանը`  Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար 
  4. Էլեն Դանիելյանը` Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար
  5. Արտյոմ Շամցյանը` Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն 
  6. Նազարեթ Սեֆերյանը` Կորպորատիվ պատասխանատվության մասնագետ
  7. Արմինե Մկրտչյանը` «ռեԱրմենիա» հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ
  8. Սեդա Պապոյանը` Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն
  9. Դիանա Արզումանյանը` Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն
  10. Աննա Խաչատրյանը` EPIC ինկուբատորի գործառնությունների և համայնքների հետ կապի մենեջեր

Առավելագույն միավորներ ստացած թիմերը եզրափակիչ փուլում ներկայացրին իրենց նախագծերը: 

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց «TakeAR» նախագիծը, որն արժանացավ գլխավոր մրցանակին` 3 մլն ՀՀ դրամ: Նախագծի նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով: Որպես գաղափարի մեկնարկ` նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության /մարդու անատոմիա/ դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով:

Հետևյալ հինգ թիմերն ստացան խրախուսական մրցանակներ` 100,000-ական ՀՀ դրամի չափով:

«World Without Waste» /«Աշխարհն առանց աղբի»

Թիմն աշխատում է Սյունիքի մարզում` Կապան քաղաքում: Բնության աղտոտումը կանխարգելելու նպատակով հիմնադիրները մտադիր են կազմակերպություններից և անհատներից հավաքել օգտագործված թուղթ և վերամշակել այն:

«Տեսկա»

Նախագծի նպատակը խելացի աղբամանների տեղադրումն է Մասիս քաղաքում։ Խելացի աղբամանները կարողանալու են տեղեկատվություն փոխանցել քաղաքացիներին աղբի ճիշտ տեսակավորման մասին. սա կիրագործվի աղբամանների վրա պատկերված QR կոդերի միջոցով։ Արդեն տեսակավորված աղբը նախատեսվում է վաճառել աղբ վերամշակող կազմակերպություններին։

«Outvite»

«Outvite»-ի առաքելությունն է մարդկանց ազատել ժամանցային միջոցառումների որոնման և պլանավորման ջանքերից՝ ստեղծելով հավելված, որտեղ ներկայացված կլինեն տվյալ տարածքում գտնվող ժամանցի վայրերը: 

«Հիպոկրատին հավատարիմ»

Նախագծի հիմքը դրվել է դեռևս 2014 թվականին` «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։ Նպատակն է բարելավել մարդկանց կյանքի որակը, ցուցաբերել անվճար բժշկական օգնություն մարզերում, այնպիսի վայրերում, որտեղ անհրաժեշտ տեխնիկայի, սանիտարահիգիենիկ և շենքային պայմանների բացակայությամբ պայմանավորված` մարդիկ զրկված են որակյալ բժշկական ծառայություններ ստանալու հնարավորությունից։

«Սերմերով բաժակներ»

Թիմը ցանկանում է գեներացնել մի նախագիծ, որը Հայաստանն ավելի կանաչ կդարձնի, մասնավորապես` արտադրել էկո թղթից երկշերտ բաժակներ և ափսեներ, որոնց շերտերի միջև լցված կլինեն տարատեսակ բույսերի սերմեր։ Երբ այսպիսի բաժակները կամ ափսեները ընկնեն հողի մեջ, դրանց բաղադրության մեջ եղած ստվարաթուղթը, որը հանդիսանալու է պարարտանյութ, որոշ ժամանակ հետո կքայքայվի ամբողջությամբ, իսկ սերմերը ծիլ կտան ընկած տեղում։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ մասին

Ամերիաբանկը դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ է Հայաստանում և դասվում է երկրի ամենախոշոր և կայուն ֆինանսական հաստատությունների շարքին: 2021թ. գործունեության արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով` ակտիվներով, պարտավորություններով, վարկային պորտֆելով, կապիտալով և զուտ շահույթով: Բանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա: 

Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համար Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար