Երկրաշարժ է գրանցվել
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի ինստիտուտի տվյալներով Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայի մոտ՝ Սաղամո գյուղից 2 կմ հեռավորության վրա, գրում է jnews.ge-ն:
Կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 10:54-ին գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ։
Հարկ է նշել, որ թեթև երկրաշարժ տեղի է ունենում հաճախակի, ուղղակի Սամեբա գյուղի մոտակայքում: