Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ուրանալ, մոռանալ, չհիշել ցեղասպանության նահատակներին՝ նշանակում է ժխտել սեփական ինքնությունը․ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Արշակ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Հայոց Ցեղասպանության հանդուրժումը, դրա կոծկումը կամ ժխտումը համարժեք դարձավ նոր ցեղասպանությունների խրախուսման ու քաջալերման։ Հայտնի իրողություն է, որ այս անպատժելությունից ոգեշնչված նացիստները իրագործեցին հոլոքոստը։ Հանդուրժել մեղքը, նշանակում է ոչ միայն դառնալ հանցակից, այլև ճանաչել դրա օրինաչափությունը, նվիրագործել մեղսագործությունը, հանցագործությունը դարձնել կենսակերպ և հարբերությունների պարզաբանման գործիք։ Մեր ժողովուրդը պատմական իր առաքելության ճանապարհին մերժելով մերժել է ոճրագործությունը։ Այլատյացության մեղքը երբեք բույն չի դրել մեր հոգիներում, այլոց ազատությունների և համոզումների հանդեպ թշնամանքի որոմը երբեք չի ծլարձակել հայոց հոգու անդաստաններում։ Սա է քրիստոնեական մեր ինքնության սիրո շաղախը և բովանդակությունը։ Ցեղասպանության ոճրագործությունից հետո անգամ մեր ժողովուրդը երբեք չի կորցրել սիրելու իր առանձնահատուկ կարողությունը։ Մենք ցավ ու մորմոք ունենք մեր հոգում, բայց ոչ երբեք ատելություն։ Մեր պահանջատիրությունը հավատարմությունն է ցեղասպանության նահատակների սուրբ հիշատակին և ոչ երբեք թշնամանք ու ատելություն ոճրագործների նկատմամբ։ Ահռելի ոճրագործությունը չի չարացրել մեր ժողովրդին: Ուրանալ, մոռանալ, չհիշել ցեղասպանության նահատակներին՝ նշանակում է ժխտել սեփական ինքնությունը, հրաժարվել արժանապատվությունից և, վերջապես, նշանակում է ուրանալ հենց Իրեն՝ Աստծուն։

Աստվածային սիրո պատգամի իրագործումը երբեք ու երբեք չի ընդգրկում ազգային և հոգևոր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով այլոց հաճելի դառնալու ձգտում։ Ներողամտությունն ու սերը չունեն ոչինչ ընդհանուր վախվորած հարմարվողականության և թուլակամ մորթապաշտության հետ։ Մեր նահատակները մեր ուժն են և մեր զորությունը։ Այնքան ժամանակ, որքան կպահպանենք հավատարմությունը մեր սուրբ նահատակներին, այնքան ժամանակ, քանի դեռ կպայքարենք ցեղասպանության աղետալի հետևանքների վերացման համար, ահա ճիշտ այդքան ժամանակ մենք կշարունակենք մնալ հավատարիմ մեր ինքնության և արժանի ժառանգը՝ մեր նահատակված հայրերի։ Ցեղասպանության մտովի ժխտումն անգամ և կամ անտեսումը հանցակցություն է ցեղասպանների հետ։

Դրա համար նահատակների հիշատակի նվիրական այս օրը սաղմոսերգուի հետևողությամբ ուխտերգ է դառնում համազգային մեր պոռթկումը՝ «Ով սուրբ նահատակներ, եթե մոռանանք ձեզ, թող չորանան մեր ձեռքերը, և եթե չհիշենք ձեզ, թող մեր քիմքերին մեխվեն մեր լեզուները»։ Սիրելի քույրեր և եղբայրներ վրեժխնդրությունը չէ մեզ առաջնորդող գաղափարը։ Եկեղեցին՝ որպես Աստվածային կառույց, ճշմարտության բացահայտման ճանապարհով փրկության առաջնորդելու իր առաքելության մեջ առանձնահատուկ հանձնառություն ունի նաև՝ առարկայորեն ու ճշգրտորեն գնահատելու պատմական իրադարձությունները՝ առանց տրվելու աշխարհիկ նպատակահարմարություններին։ Եկեղեցին պարտավորված է գործել մի տիրույթում, ուր աննվազ են ջանքերը՝ արդարության վերականգնման համար, մի տիրույթում, ուր ճշմարիտ ախտաճանաչողությունը զուգակցվում է հոգևոր խնամքի հետ՝ մեղսագործի զղջմանը, հատուցմանը և արդարացմանը հասնելու համար։ «Սիրել բարեկամին և սիրել թշնամուն» աստվածապարգև պատգամները միշտ զուգորդված են սիրիր ինքդ քեզ քրիստոսատուր նախերգանքով: Ասված է՝ «Սիրիր ընկերոջդ այնպես ինչպես քո անձը»:

Այս պատգամով է, որ այլոց սիրելու՝ քրիստոնեական սիրո չափասահմանը դառնում է այն սերը, որ տածում ենք ինքներս մեր նկատմամբ։ Սեփական անձի հանդեպ ունեցած այս հարգանքն ու արժանապատվության զգացումն է, որ քրիստոնեային օժտում է այլոց սիրելու կարողությամբ»։

COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համար Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան