Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Որակյալ մասնագետներին մեր երկրում պահելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել տնտեսական քաղաքականությունը. Նաիրի Սարգսյան

Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է News.am-ին տված իր հարցազրույցով և կից գրել.

Որակյալ մասնագետներին մեր երկրում պահելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել տնտեսական քաղաքականությունը՝ սկսած արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացումից, պարենային անվտանգության ապահովումից, վերջացրած գիտությամբ:
 
News.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:
 

Չի բացառվում, որ ճիշտ չաշխատելու պարագայում Հայաստանը եւս հայտնվի պատժամիջոցների տակ։ Այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասաց Աուդիտորների Պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

Ուկրաինայում ռազմական գործողոթյունների բռնկումն ի՞նչ ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության վրա:

Այդ զարգացումները երկակի ազդեցություն են թողել մեր տնտեսության վրա: Ազդեցության մի կողմը՝ սպառումն է, Հայաստան ներգաղթացծ անձինք՝ մասնավորապես ռուսները սպառում են հանրային սննդի եւ մանրածախ առեւտրի ոլորտում, մյուս կողմից էլ այդ ամենը աղքատության վրա թողել է լուրջ ազդեցություն, քանի որ կրճատվել են տրանսվերտները արտահանումների, ունեցել ենք ուղիղ գնաճ, քանի որ առաջացել է ապրանքային դեֆիցիտ, ինչպես նաեւ միջազգային շուկայում թանկացումներ: Հայաստանի բնակչության մեծ մասի վրա թողել է բացասական ազդեցություն, որոշակի տնտեսվարողների մոտ եւ այդ տնտեսվարողների մոտ ներգրավված աշխատող անձնակազմի համար թողել է դրական ազդեցություն:

Հնարավորություն ենք տեսնում, որ Հայաստանը պետք է ճիշտ դիրքավորվի եւ ներդրումներ բերի մեր երկիր, իսկ ռիսկերի առումով չի բացառվում, որ ճիշտ չաշխատելու պարագայում Հայաստանը եւս հայտնվի սանկցիաների տակ:

Ինչպե՞ս եք գնահատում պետության գործողությունները եւ արդյո՞ք դրանք համաչափ են ստեղծված վիճակին:

Դրանք վիճակին համաչափ չեն ստեղծված: Կարելի է ասել՝ մեր պետությունն այս ուղղությամբ ընդհանրապես չի աշխատում, այն ինչ անում է՝ անում է բիզնեսը, անում է գործընկերությունը՝ մասնավոր ոլորտի, իսկ կառավարությունը բառի բուն իմաստով մատը մատին չի խփում, կարծում եմ ոչինչ չանելը պայմանավորված է անգրագիտությամբ:

Արդյո՞ք Հայաստանին հաջողվում է խաղալ ռիսկերի եւ հնարավորությունների միջեւ:

Չի հաջողվում, քանի որ այդ խաղացողը պետք է լինի կառավարությունը, իսկ նա, ինչպես արդեն նշեցի, չի հասկանում ու չի էլ կարողանում ինչ-որ բան անել: Հայաստանի որոշակի տնտեսվարողներ գործընկերության շրջանակներում հնարավորություն գտնում են եւ այն, ինչ որ ի նպաստ Հայաստանի է ու իրենց անձնական շահի, անում են:

Հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանից տրասվերտների սպասվող կրճատումը փոխհատուցել Ռուսաստանի կապիտալի եւ աշխատուժի ներհոսքով:

Դա երկարաժամկետ պլանով հնարավոր է, բայց այս պահին չկա նման միտում: Ըստ էության ինչ է կատարվում՝ սպառումը մի կողմից շատացել է, Ռուսաստանից Հայաստան ներգաղթած անձինք սպառումը շատացրել են մանրածախ առեւտրի ոլորտում, ինչպես նաեւ բնակարանային վարձակալությունների ոլորտում, սակայն մյուս կողմից՝ տրանսվերտներ ստանում էր այն աղքատ խավը, ում տան անդամը մեկնում էր արտագնա աշխատանքի: Մի կողմից տրանսվերտն արդեն իսկ կրճատվել է, որովհետեւ փոխարժեքը իջել է: Կարող ենք հստակ նշել, որ եւ՛ քանակային առումով, ե՛ւ փոխարժեքի առումով կրճատումներ են եղել եւ աղքատներն ավելի են աղքատացել: Մակրոմակարդակում զուտ հոսքերի առումով հնարավոր է, սակայն եթե մենք շերտերի մեջ ենք դիտարկում հարցը, ապա փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող:

Կ՞ան անհրաժեշտ պայմաններ Հայաստանում որակյալ մասնագետներին պահելու համար:

Մեր երկրում պոտենցիալ կա, բայց պայման՝ ոչ: Հարկավոր է ընդամենը պայման ստեղծել, պոտենցիալը դարձնել պայման, որովհետեւ այդ մարդիկ ակնկալում են ավել լայն շերտավորված, դիվերսիկացված շուկա, որպեսզի կարողանան իրենցը գտնեն, որպեսզի ստանան համապատասխան վարձատրություն: Հայաստանում այս պահի դրությամբ այդ հնարավորությունը շատ սահմանափակ է, հետեւաբար էդպիսի մարդիկ փորձելու են արտագաղթել, ինչպես տեսնում ենք այդ պրոցեսը հիմա էլ է նկատելի: Այստեղ նորից կնշեմ, որ այս ուղղությամբ եւս կառավարությունը ոչինչ չի անում:

Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ:

Պետք է ամբողջությամբ փոխվի տնտեսական քաղաքականությունը, սկսած արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացումից, պարենային անվտանգության ապահովումից, վերջացրած գիտությամբ: Դրանք եւ կարճաժամկետում, հրդեհաշիջման ռեժիմով ակնկալվելիք աշխատանքներ են, այիսնքն հենց երեկվանից պետք է գործեին: Սակայն կա նաեւ երկարաժամկետ պլան, օրինակ՝ կրթությունը:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը Հայաստանի տնտեսության վրա:

Այն կարող է ունենալ շատ վատ ազդեցություն: Թուրքական շուկայի ապրանքները կողողեն Հայաստանի շուկան, իսկ հայ արտադրողը բավական վատ դրության մեջ կհայտնվի ու չի կարող մրցակցել թուրքական արտադրողի հետ, հետեւաբար Հայաստանը քիչ-քիչ կանցնի դեպի թուրքական վիլայեթի: Թուրքական շուկայի հետ խաղալու հնարավորություններ ես չեմ տեսնում, եթե կա որեւէ մեկը, ով տեսնում է, ապա կարող է հրապարակել, թե ինչ հնարավորություն է տեսնում ու դա քննարկման առարկա դարձնել, կոնկրետ ես չեմ տեսնում հնարավորություն: Մենք թուրքական շուկային բան չենք առաջարկում, եթե առաջարկող լինեինք, ապա այսքան ժամանակ որոշակի արտահանումներ կունենայինք: Մի օրինակ բերեմ՝ անասունների կաշին մենք արտահանում ենք Թուրքիա ու վերամշակված կաշին ներմուծում ենք, այսինքն մենք ալարում ենք աշխատենք, կաշվի վերամշակումը թանկ է նստում մեզ վրա, այդ պատճառով արտահանում ենք Թուրքիա: Եթե սա համարվում է, որ մենք Թուրքիային բան ենք առաջարկում, ապա ամոթ է դա որպես հնարավորություն քննարկենք, իսկ եթե այլ հնարավորություն կա, թող անկեղծ լնեն ու հրապարակեն:

Երկրում առեւտուր միշտ է լինելու, դա ե՛ւ աղքատ երկրում կա, ե՛ւ հարուստ, ու առեւտրով երկիր չեն պահում:Առեւտրի վրա շեշտադրում պետք է կատարել միայն ակնկալվող հարկերի մասով: Մենք պետք է շեշտադրում կատարենք արտահանվող արդյունաբերության եւ արտահանող ծառայությունների վրա:

Մեկ նկատառում՝ շատ դեպքերում ակտիվացած առեւտուրն է կործանում պետությունը, քանի որ այն փող աշխատելու ամենակարճ եղանակն է: Վաճառական լինելով՝ մենք հաջողություն չենք գրանցի: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ավելի վատ դրության մեջ կհայտնվենք, քան այսօր կանք:

Հայաստանը ինչպե՞ս կարող է պաշտպանվել թուրքական էքսպանսիայից, եթե սահմանը բացվի:

Հայաստանը չի կարող պաշտպանվել, որովհետեւ պաշտպանության համար գործիքակազմը սկսում է մաքսատուրքերից, իսկ այս պարագայում ՀՀ-ն որոշում կայացնող չէ, որոշում կայացվում է ԵԱՏՄ-ում, եւ ես չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության պահպանման համար նման որոշումների կգնա, որովհետեւ այնտեղ ընդհանուր շահն է գործում, այսինքն Հայաստանը պատրաստ չէ դրան, հաջորդ խթանիչ քաղաքականությունը պետք է լինի ուղիղ ֆինանսական ներարկումը կամ արտադրողին հարկերից ազատելը, ըստ էության շատ քիչ է տարբերությունը կառավարությունը սուբսիդավորում տրամադրի հարկային բեռը կրճատի, իսկ մեր բյուջետային միջոցները թույլ չեն տալիս, մեր ֆինանսական միջոցները սուղ են:

Ի՞նչ է ասում միջազգային պրակտիկան:

Վաղ անցյալ չգնամ, այս 30 տարիների ընթացքում Հայաստանին այս վիճակին հասցնողներից մեկը եղել է միջազգային պրակտիկան: Մենք, իհարկե, պետք է ուսումնասիրենք լավագույն ավանդույթները, վերցնենք այդտեղից, սակայն միջազգային պրակտիկան մինչ օրս քանդել է ՀՀ-ն, որովհետեւ մեր տարբեր ժամանակահատվածների կառավարությունները գնացել են ինչ-որ զարգացած երկրում ներդրված նորամուծության հետեւից եւ դա copy paste են արել ՀՀ-ում, որը չէր կարող աշխատել, քանի որ այն կարող էր գործել միայն համակարգի ներսում, իսկ համակարգից դուրս ոչ թե չի խթանում ցանկությունդ, այլ խանգարում է: Մենք տարիներ շարունակ այդպես ենք արել ու դա պետք է դնել մի կողմ: Հաջողության հասնելու համար կա պարզ բանաձեւ, թե ինչպես են աշխարհում զարգացել պետությունները՝ Ճապոնիան, Սինգապուրը Հարավային Կորեան, Իսրայելը եւ այլն՝ կա պարզ բանաձեւ կա՛մ հարկերից ազատում ենք, կա՛մ պետությունը ֆինանսավորում է, կա՛մ կառավարության ու Կենտրոնական բանկի ջանքերով էժան վարկեր են տրամադրում, կա՛մ այդ ամենը միասին են իրականացնում։ Մենք այս գործելաոճը պետք է որդեգրենք եւ որ ամենակարեւորն է կրթության վրա շատ ներդրում կատարենք, այսինք նոր գյուտեր անելու կարիք ըստ էության չկա:

Արամ Դանիելյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»