Կրակոց Տավուշի մարզում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին կրակոց է հնչել Տավուշի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր բնակավայրի տներից մեկում կրակոց է հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խուբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, նույն բնակավայրի բնակիչ, 37-ամյա Լուսինե Դ.-ի տան բակում վիճաբանության ժամանակ վերջինս «Տիր» տիպի օդամղիչ զենքով կրակել է նույն բնակավայրի բնակիչ, 30-ամյա Սանասար Ա.-ի ուղղությամբ:
Բարեբախտաբար, կրակոցի արդյունքում ոչ ոք չի տուժել: Արդեն տեղում Լուսինե Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Սանասար Ա.-ն խլել է զենքը իր ձեռքից և հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին, ինիչից հետո իր ձեռքերի հատվածում վնասվածք է պատճառել ու ինքը տանից վերցրել է դանակը և սպառնացել է, որպեսզի Սանասար Ա.-ն զենքը վերադարձնի իրեն: