Կազմակերպե՛լ կամավորական մոբիլիզացիա՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու Արցախը պաշտպանելու համար. Խաչիկ Ասրյան
Հավաքական նացիստական արևմուտքը՝ մասնավորապես Թուրքիան, շահարկելով Զանգեզուրի միջանցքի բացման կեղծ օրակարգը, Ադրբեջանի միջոցով, Հայաստանի բարեկամ Ռուսաստանի դեմ ցանկանում է բացել պատերազմական գործողությունների երկրորդ ճակատը (Դոնբասից հետո), այսինքն, Զանգեզուրի միջանցքի բացման կեղծ օրակարգի անվան տակ, Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի՝ ասել է թե՝ ՀԱՊԿ անդամ պետության վրա:
Ուստի, Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր այս ժամանակահատվածում, պարտադիր պետք է կազմակերպել կամավորական մոբիլիզացիա, կամավորագրվածներն անհապաղ պետք է մեկնեն Հայաստանի և Արցախի սահմաններ, ու, Հայաստանի Զինված Ուժերի կազմում, կյանքի գնով պաշտպանեն մեր Սուրբ Հայաստանն ու մեր Սուրբ Արցախը:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի ավարտից հետո էլ մինչև հիմա «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի տղաներն իրենց կյանքի գնով պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները:
Քաջարծի՛վ հայորդիներ, հայորդուհիներ, շատ շուտով «Հայոց Արծիվները» կազմակերպելու է կամավորական մոբիլիզացիա: Պատրաստվե՛ք:
Առո՛ղջ Հայաստան, ուժե՛ղ Բանակ, անպարտե՛լի Արցախ:
ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈ՛Վ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈւԹՅՈւՆ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան