Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Բա ի՞նչն է քոնը՝ պեմզաբլոկից սարքած քո պա՞տը, դարպա՞սը. այս ի՞նչ պատահեց մեզ հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Քո երկիրը միակն է, երկրորդը չկա, այլընտրանք չկա: Բնական է, որ կա անհանգստություն, ցավ, կորստի մեծագույն զգացողություն: Երկիրն այսօր պարզապես վտանգված է, երկիր ասելով՝ նաև Արցախը նկատի ունեմ՝ Արցախի այն մասը, որ կորսված է, տրված, և այն փոքրիկ հատվածը, որ մնացել է: Արցախն այսօր ապահովագրված չէ, վտանգված է: Մեր թշնամին շարունակում է իր հռետորաբանությունը, որ Արցախն ամբողջությամբ իրենն է, Հայաստանի այս կամ այն շրջանն իրենն է: Նման հայտարարություններ գրեթե ամեն օր ենք լսում, այսպես կարող են գալ ու հասնել Երևան: Արցախով ամեն ինչ չի ավարտվել: Պարտվող կողմի, պարտվողի հոգեբանություն ունեցողի հետ այդպես են խոսում, իհարկե, դրա տակ գեղեցիկ փաթեթավորումներ են դնում՝ խաղաղություն և այլն»,- «Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը՝ անդրադառնալով բոլորիս շրջանում առկա տագնապային տրամադրություններին, Արցախն ու Հայաստանի պետականությունը կորցնելու ահազանգերին:

Նշում է՝ խաղաղության, ճանապարհները բացելու, առևտրաշրջանառություն սկսելու, մի խոսքով՝ «հարևանություն» անելու հայտարարություններին զուգահեռ թշնամին շարունակում է իր հանցագործությունները՝ խաղաղ բնակիչներ է սպանում: «Եվ այս պարագայում դրական ինչ-որ բան տեսնելն ադեկվատ մարդու պահվածք չէ: Եթե հայ մարդն ադեկվատ է, չի կարող սա նորմալ ընդունել, եթե, իհարկե, չունի այլ շահեր, օրինակ՝ գումարային, գուցե իրենց արյան կանչն է, ասել եմ, չէ՞, ԴՆԹ անալիզ անցկացրեք, տեսեք՝ գուցե ձեր արյան մեջ ուրիշ արյուն է խառնված»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հասարակության մասին: «Մարդիկ կան, որոնք խորապես գիտակցում են, թե ինչ տեղի ունեցավ, մարդիկ կան, որոնք որևէ կերպ չեն արձագանքում այս ամենին: Շատերն իրենց տան դռնից կես մետր այն կողմ չեն տեսնում: Երկու հարևան կարող են մի քանի սանտիմետրի համար կռիվ անել, բայց երկիրն այսօր հեկտարներով, կիլոմետրերով խլում են, տանում, բայց շատերի մոտ բացարձակ անտարբերություն է: Նրան հետաքրքրում է իր տան դուռը, պատի կողքի տարածքը, դրա համար վեճը դրկից հարևանի հետ անգամ մարդասպանության կարող է հասնել, բայց հայրենիքը տալիս են, անտարբեր են: Իհարկե, ազգի մեծամասնությունն այդպես չի մտածում, գիտակցումը կա, բայց այն արթնացնելը և մարդուն գործողությունների մղելն է կարևոր»,-ասում է դերասանը:

Ի դեպ, նա ունի նաև այն հարցի պատասխանը, թե ինչու շատերը ոտքի չեն կանգնում: «Մարդիկ բազմիցս խաբվել են, հույսեր են ունեցել, որոնք ի չիք են դարձել: Պետք է մարդկանց հավատը հետ բերել, իսկ դա շատ դժվար է: Շատերին թվում է, թե դա շատ հեշտ գործ է՝ ամեն անգամ հավատազրկել մարդուն, իսկ հետո, երբ ոտքի կանգնելու կոչ արվի, նա անմիջապես կմիանա պայքարին»,-նշում է Ներսիսյանը:

Ասում է՝ իր համար անհասկանալի է, որ մարդը, որը հայ է կոչվում, կարող է կանգնել Հանրապետության հրապարակում և ասել՝ «Շուշին մերը չէր, տվեցին Արցախի այսինչ հատվածը, որ հանգիստ ապրենք»: Կամ տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, այն մեզ պե՞տք էր: «Էլ ի՞նչ պիտի անեն այս մարդիկ: Մի օր կարող են մեր ազգանուններն էլ փոխել, ասել՝ ինչ տարբերություն «յան»-ով կվերջանա, թե՞ «օղլի»-ով: Սա նորմա՞լ է: Թուրքիան ասում է մեզ՝ հրաժարվեք ձեր բոլոր պահանջներից, եկեք իրար ձեռք սեղմենք և բարեկամություն անենք, բացենք սահմանները և առևտուր անենք: Չեմ հասկանում՝ մեր ազգը առևտրականների ա՞զգ է: Հայեր կան, որ ասում են՝ եթե Շուշին ու Հադրութը մերը չէր, Մասիսն էլ մերը չէ, Զանգեզուրն էլ մերը չէ: Բա ի՞նչն է քոնը՝ պեմզաբլոկից սարքած քո պա՞տը, դարպա՞սը: Այս ի՞նչ պատահեց մեզ հետ, ինչպե՞ս անվանեմ մարդկանց, որոնք այս օրակարգն են առաջ տանում, իրենք իմ հայրենակիցը չեն»,-հարցադրում է անում զրուցակիցս:

Հավելում է՝ մեր «հարևանը» չի ընդունում Ցեղասպանության իրողությունը, եթե ինչոր մեկը չի ընդունում իր կատարած արարքի մեղավորությունը, նա շատ հեշտությամբ այդ նույն արարքը կկրկնի: «Նրան պետք չէ առիթ տալ, նա ինքը կգտնի այդ առիթը: Չեմ կարողանում հասկանալ այն հային, որ կարող է այս ամենի տակ ստորագրել: Ես չեմ ստորագրի, դա կործանման ստորագրություն է: Ազգալդյանը, Մոնթեն, Անդրանիկը, Նժդեհն իրենց կյանքերն իզո՞ւր տվեցին: Մեր այս սերունդը, որն ուղղակի ոչնչացվեց, սրա պատասխանը ոչ ոք չի տալո՞ւ: Իրենց այդ արյո՞ւնն էր պետք: Կամ մեր այն տղերքը, որ հաշմանդամ դարձան, դրա պատասխանը ո՞վ է տալու: Ուզո՞ւմ ենք փոխել մեր իրականությունը, ուղեղի այսպիսի աշխատանքը: Կփոխենք, կլինենք, չենք փոխի, ուրեմն չենք լինի»,-եզրափակում է Տիգրան Ներսիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»