Կրակոցներ Երևանում
Երեկ՝ ապրիլի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ Արմեն Ա.-ն ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Պարույր Սևակի փողոցի 7 հասցեում գործող կենդանաբանների և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի դռան և պատուհանի ապակիները կրակելու արդյունքում վնասվել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթւոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ: Արդեն տեղում Արմեն Ա.-ն հայտնել է, որ կրակոցները տեղի են ունեցել ապրիլի 26-ից մինչև ապրիլի 27-ն ընկած ժամանակահատավածում:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակի համար նախատեսված 1 գնդակ:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Արմեն Ա.-ն աշխատում է նշված կենտրոնում՝ որպես փոխտնօրեն: