Շուշիի պաշտպանական մարտերին հայ զինվորները, կամավորականները կռվել են հերոսաբար, մինչև վերջին փամփուշտը. Նաիրի Սարգսյան
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինվորականներ, բավական անսովոր ու դժվար է Մայիսի 9-ը շնորհավորել՝ անցյալում թողնելով Շուշիի ազատագրման հաղթանակի տոնը, սակայն հաշվի նստելով ցավալի իրականության հետ՝ նախ և առաջ խոնարհումս հանուն սուրբ հողի մարտիրոսված մեր տղաներին և նրանց ընտանիքներին: Շուշիի պաշտպանական մարտերին հայ զինվորները, կամավորականները կռվել են հերոսաբար, մինչև վերջին փամփուշտը: Այս ամենին զուգահեռ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ծանր մարտերում կարողացել է կազմակերպված գործել ու պաշտպանել Արցախի մնացյալ հատվածները՝ ապացուցելով, որ հայի ոգին անկոտրում է:
Նույն կերպ անկոտրում պայքարել են նաև մեր պապերը հանուն գաղափարի՝ ընդդեմ ֆաշիզմի, ապագա սերունդների ազատության և խաղաղության համար:
Վերլուծելով պատմական տարբեր ժամանակները, լավ ճանաչելով հայի տեսակը, տեսնելով նոր սրենդի հայրենատենչ ոգին՝ վստահ ասում եմ՝ պատմական արդարությունը վերականգնելու ու մեր հաղթանակը վերստին սրբագրելու ենք, քանզի ինչպես ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը. «Հաղթանակելը հայի գենի մեջ է, և մենք այդ ժողովրդի զավակներն ենք»: