Միջադեպ սահմանին. ադրբեջանը զոհ ունի
Երկուշաբթի՝ մայիսի 16-ին, զինված միջադեպ է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանի մոտ։
Հաղորդվում է, որ իրանցի սահմանապահները կրակել են Ադրբեջանի քաղաքացի Միրջավադ Մուսաևի վրա, ով փորձել է խախտել Իրանի պետական սահմանը։
Պետական սահմանային ծառայությունը նշել է, որ սպանված Ադրբեջանի քաղաքացու դին դատախազության ներկայացուցիչների ներկայությամբ հանձնվել է ընտանիքի անդամներին։
Նախաքննությունը շարունակվում է։