Արցախի պաշտպանության բանակը կլքի վերջին ժամկետային զինծառայողը
2020 թվականի նոյեմբերի 9-ի, 26-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները չեն վավերացվել Հայաստանում. Սահմանադարական դատարանը չի քննարկել դրանց համապատասխանությանը Սահմանադրությանը, որովհետև դրանք ապօրինի են: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
«Հիմա գնացել է Բրյուսել, ձեռք է բերում պայմանավորվածություններ, հայրենիքը հանձնում է թշնամուն և չկա ոչ մի գրավոր արձանագրում: Այս ամռանը կլինի վերջին ամառային զորակոչը և Արցախի պաշտպանության բանակը կլքի վերջին ժամկետային զինծառայողը, իսկ բանակը չի համալրվել նոր ծառայողներով: Որտե՞ղ է դա գրված՝ ոչ մի տեղ: Արցախի որևէ զինվորականի մուտք զինվորական համզգեստով չի թույլատրվում:
Ինկասացիայի կամ հատուկ տարբերանշանով որևէ ավտոմեքենայի մուտք: Չենք կաորղանում Գորիսից Կապան գնալ: Որտե՞ղ է դա գրված՝ որ փաստաթղթում: Հիմա գնացել է Բրյուսել ի՞նչ պայամանավորվածություններ են ձեռք բերվել: Նրա հանդիպման մասին մեր տեղեկության աղբյուրը եվրոպացի պաշտոնյա է, բայց տեսեք մայիսի 22-ին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպել է, մայիսի 23-ին երկուսով հանձնաժողով են ստեղծել, իսկ մայիսի 24-ին հանձնաժողովի նախագահները Երասխում հանդիպել են և մյուս շաբաթ հանձնաժողովները իրենց ողջ կազմով հանդիպելու են Մոսկվայում: Ի՞նչ են նրանք ճշտելու. սահմագծում և սահմանազատում»,- ասաց նա:
Վերջինս վստահեցրեց, որ նման բան չի լինելու, իսկ սահմանազատումն ու սահմանագծումն այդքան արագ չի կարող լինել: