Կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման ևս 16 դեպք է գրանցվել
Ֆրանսիայում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման եւս 16 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Համաձայն Santé Publique սանատորիական գործակալության տրամադրած տվյալների, տասներկու վարակման դեպքերը հաստատվել են մայրաքաղաքային Իլ-դե-Ֆրանս շրջանում, երկուսը՝ Օքսիտանիայում, մեկական դեպքեր էլ հաստատվել են Նորմանդիայում եւ Օվերն-Ռոն-Ալպի շրջանում։
Ֆրանսիայի Առողջապահության բարձրագույն վարչությունը (HAS) հորդորել է այն աձանց, ովքեր այդ հիվանդությունն ունեցող վարակակիրների հետ շփում են ունեցել, պատվաստվեն։