Դովեղում շչակ կգործարկվի
Հունիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
ՀՀ ԱԻՆ լրատվականից հայտնում են, որ գործարկվելու են ազդարարման շչակները: