Եթե դատապարտում ես այս իշխանությունների որդեգրած վտանգավոր քաղաքականությունը, ապա պարտավոր ես ներկա գտնվել. Լիլիթ Հովակիմյան
Լիլիթ Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքյան ծանոթ և անծանոթ ընկներներ ջան, եթե հիշում եք խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ վաղը`. հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը:
Ուստի խնդրանքս, որ բոլորդ 16.00-ին հավաքվեք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին աջակցենք ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին,որոնց մենք վստահել ու մանդատ ենք տվել:
Վաղը շատ կարևոր է օր է, և եթե դու դատապարտում ես այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում,ապա պարտավոր ես ներկա գտնվել և քո բողոքի ձայնը բարձրացնել:
Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։