Իմ ընկերներին իրենց քաղաքական խաղերի մեջ ներգրավելը և առանց հիմքի կալանավորելն ինձ համար անբարոյականությանը համարժեք բան է. Շուշան Պետրոսյան
Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Օրերս վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով նոր է վերադարձել հայրենիք, 1or.am-ի հետ զրույցում ասա, որ դեմ է քաղաքական ցանկացած բանտարկության.
«Ես սատարում եմ իմ ընկերներին: Նրանց իրենց քաղաքական խաղերի մեջ ներգրավելը և առանց հիմքի կալանավորելն ինձ համար անբարոյականությանը համարժեք բան է: Ավելին ասել այս պահին չեմ կարող, քանի որ նոր եմ վերադարձել: Այսօր արդեն դուրս եմ գալու հրապարակ, և շատ շուտով կարտահայտեմ այս թեմայով իմ կարծիքը»,- նշեց Պետրոսյանը:
Մարիամ Նալբանդյան