Բեռլինում 29-ամյա հայ վարորդը մխրճվել է հետիոտների խմբի մեջ․ կա 1 զոհ, 8 վիրավոր
Ինչպես արդեն հայտնել ենք, չորեքշաբթի առավոտյան Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում 29-ամյա հայազգի տղամարդը վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց։ Ոստիկանության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։
Հաղորդվում է, որ զոհը 51-ամյա ուսուցչուհի է, ով Բեռլինում էր դպրոցական էքսկուրսիայի նպատակով։ Վիրավորների թվում կան աշակերտուհիներ և նույն դասարանի հետ երկրորդ ուսուցիչը: