Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Այս իշխանությունները գնալու են և իրավական ուժ տան Ադրբեջանի մոտեցումներին. նրանք սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պահին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ ձևավորված բանակցային երկու ֆորմատ կա՝ Մոսկվայի և Բրյուսելի: Երկու տեղերում բանակցային գործընթացը բացառապես վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնմանը: Արցախի խնդիրը երկու տեղում էլ հետին պլան է մղված:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացներին, նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում արձանագրված ազդակներին: «Արցախի խնդիրն այն աստիճանի է հետին պլանում, որ ինձ մոտ տպավորություն էր, թե նախօրեին, պատասխանելով Փառուխի մասին հարցին, Լավրովը հստակ չգիտեր, թե Փառուխը որտեղ է, ու կարծում էր, թե այն կապված է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդրի հետ: Լավրովի երևանյան հայտարարություններում, ըստ էության, մենք տեսանք, որ Արցախի վերաբերյալ հատվածում զուտ լավատեսական գնահատականներ էին՝ խաղաղություն, կայունություն:

Մինչդեռ, թե ինչպե՞ս կլուծվի հիմնախնդիրը, և հատկապես ի՞նչ տեղ է միջազգային հանրությունը պատրաստ հատկացնել Արցախի ինքնորոշման իրավունքին, պարզ չէր: Ինչ վերաբերում է հայռուսական հարաբերություններին, ապա այստեղ ձևավորված բավականին մեծ օրակարգ կա, և թե՛ Լավրովը, թե՛ Արարատ Միրզոյանը շարունակում էին մնալ այդ օրակարգի շրջանակներում: Լավրովի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանը չբարձրաձայնեց Արցախի համար կարևորագույն խնդիրները՝ նույն ինքնորոշման իրավունքի հարցը:

Սա թողնում է այն տպավորությունը, որ, ամեն դեպքում, Լավրովի՝ Հայաստան գալու հիմնական նպատակն իսկապես ՀԱՊԿ-ն է, կամ էլ՝ տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ նաև Թուրքիայի հնարավոր քայլերը մեր տարածաշրջանում, որին ասուլիսի ժամանակ ԱԳ նախարարները որևէ անդրադարձ չկատարեցին»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ ամենակարևոր և օրակարգային խնդիրների մասին հանրությունը տեղեկություն չստացավ:

Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե Փառուխում իրավիճակը կդիտարկվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեքստում, և այս առումով դիտարկելով Ադրբեջանի արձագանքը, նա շեշտեց Ադրբեջանի կողմից Ռուսաստանին պարտադրվող տեղեկատվական քաղաքականության մասին. «Լավրովը այստեղ Փառուխի խնդիրը որպես գոյություն ունեցող խնդիր ընդունեց, բայց հետո ՌԴ ԱԳ նախարարությունը, փաստացի, պաշտոնական հաղորդագրության մեջ սրբագրեց Լավրովի խոսքերը:

Բացի այդ, «РИА Новости» գործակալությունն իր էջերից հեռացրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցը (հարցազրույցում անդրադարձ կար նաև Փառուխին ու Քարագլխին-խմբ.): Պարզ է, որ Ադրբեջանը Ռուսաստանի վրա տեղեկատվական քաղաքականության առումով ճնշում է գործադրում ու կարողանում է ինչ-որ խնդիրներ լուծել, արդյունքների հասնել: Մինչդեռ պաշտոնական Երևանն այդ ամենին ուշադրություն չի դարձնում, որևէ տեղ դժգոհություն չի հայտնում, ինչը շատ խնդրահարույց է»: Խոսելով սահմանագծման, սահմանազատման, նաև կոմունիկացիաների շուրջ առկա գործընթացների մասին՝ քաղաքագետը շեշտեց. «Այդ գործընթացների շրջանակներում բոլոր հայտնի պայմանավորվածությունները Հայաստանի համար լավատեսության որևէ առիթ չեն տալիս: Մայիսի 23-ին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը խոսվեց այն մասին, թե ինչ ճանապարհներ են բացվելու, մաքսային, հողային վճարների վերաբերյալ ինչ պայմանավորվածություններ կան: Բոլոր այս հարցերում չափազանց ակնհայտ է, որ շահող կողմը բացառապես ադրբեջանա-թուրքական դաշինքն է: Թշնամին ավելին է ստանում, քան Հայաստանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ թշնամին իսկապես թշնամաբար է տրամադրված մեր երկրի դեմ, դժվար չէ կռահել, որ այն լրացուցիչ ռեսուրսները, որոնք ստանալու են, հետագայում ուղղվելու են հայկական պետությունների դեմ: Նույնը դեմարկացիայի, դելիմիտացիայի հետ կապված խնդիրներին է վերաբերում:Թշնամուն արդեն հանձնել են ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, նույնիսկ ՀՀ տարածքից բնակավայրեր: Այդքանը հանձնելուց հետո նոր գնում են դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնելուն»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականում նպատակի հիմքում բոլոր ենթակառուցվածքները ՀՀ տարածքում պահպանելը պետք է լիներ:

«Իսկ այսօր առկա տրամաբանությամբ ստացվում է, որ գնալու են ու իրավական ուժ տան Ադրբեջանի մոտեցումներին, որովհետև ակնհայտ է, որ այս վիճակում Ադրբեջանը պարտադրողի դիրքերից է հանդես գալիս: Վերջին 2 տարվա՝ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի փորձը ցույց է տալիս, որ իրենց պարտադրանքը տեղ է հասնում: Հիմա Ադրբեջանն ուզում է դեմարկացիայի, դելիմիտացիայի անվան տակ որպես Ադրբեջանի տարածք ամրագրել այն, ինչ զավթել է պատերազմից հետո նաև ՀՀ տարածքից: Դրա համար, քանի դեռ կա այդ ուժի սպառնալիքը, նաև նրանց ռազմական ներկայությունը մեր երկրի տարածքում, քանի դեռ Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշում կա, դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը չի կարող օգտակար լինել հայկական պետություններին»,-ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ խնդիրները շատ են, և նշվածները պարզապես ջրի երեսին երևացողներն են:

«Քանի դեռ այս սպառնալիքները չեզոքացված չեն, գնալ և Ադրբեջանի հետ ինչ-որ բաներ պայմանավորվելն անթույլատրելի է: Այս իշխանությունները հստակ ասում են, որ իրենք կողմ են Ադրբեջանի առաջ քաշած կետերին ու պահանջներին և ոչինչ չեն առաջարկում, դիվանագիտական մեխանիզմներ չեն մշակում: Տպավորությունս այն է, որ մեր տարածաշրջանում հստակ սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահը: Էլ չեմ խոսում այն մասին, որ կապիտուլ յացիա ստորագրած իշխանություն է, որի առկայության պարագայում անհնար է դրական որևէ բան սպասել Հայաստանի կամ Արցախի համար: Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի այն պարտադիր պահանջներից մեկը, որից հետո միայն մեր ժողովուրդը իր կարծիքը կհայտնի բոլոր գործընթացների իրականացման տեսանկյունից»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»