Երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Անթալիա քաղաքում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությանը (AFAD):
Ըստ հաղորդագրության` երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05։05-ին (Երևանի ժամանակով` 06։05):
Երկրաշարժի օջախը գտնվում է 14,2 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։