Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում: Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի հենցատկերի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.333 միավոր և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Նախօերին Կատարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը հավաքեց 14.833 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր: Նույն վարժությունում 14.825 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 5-րդն է: