Գեղարքունիքից տեղեկացնում են. կա 12 վիրավոր
Հունիսի 11-ին, ժամը 10:19-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1976թ.) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1982թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների ուղևորներ Ա. Մ-ն (ծնված 1990թ.), Ո. Զ-ն (ծնված 1985թ.), Ջ. Մ-ն (ծնված 1995թ.), Ս. Ջ-ն (ծնված 1993թ.), Ա. Հ-ն (ծնված 1988թ.), Ա. Կ-ն (ծնված 1994թ.), Գ. Ե-ն (ծնված 1994թ.), Ա. Ա-ն (ծնված 1985թ.), Ա. Գ-ն (ծնված 1998թ.), Կ. Մ-ն (ծնված 1997թ.), Հ. Հ-ն (ծնված 1976թ.) և Հ. Ղ-ն (ծնված 1990թ.) հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան ուղղել և դուրս բերել երթևեկելի հատված։