Orion Summit 2022․ Ամերիաբանկն արդեն ավելի քան բանկ՝ ֆինանսական տեխնոլոգիական կառույց
Երևանում այսօր կայացավ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի առանցքում ստարտափների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական թեմաներն էին:
Orion Summit 2022-ի Նպատակն է հայկական ծագում ունեցող ստարտափներին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու հնարավորություն տալ: Գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցան 5 պանելային քննարկումներ:
Գագաթնաժողովին մասնակցեցին տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ։
Այցելուները հնարավորություն ունեցան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, Cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:
Նշենք, որ «Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ:
«Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։
«Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։