Նոր մանրամասներ՝ բանկում տեղի ունեցած պայթյունից. հայտնի են տուժածների անունները
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
1or.am-ը կապ հաստատեց Աշտարակի ԲԿ՝ ճշտելու մանրամասներ տուժածների առողջական վիճակի վերաբերյալ.
«Մահացածը մաքրուհին է՝ տիկին Լուսիկը: Բանկի կառավարիչը՝ Կարապետ Հովհաննիսյանը մարմնի մասերում տարբեր այրվածքներ ունի, որոնք կյանքի հետ համատեղելի են: Ապահովության համար տեղափոխվել է Երևան:
Աշխատակիցներից Լենա Աբրահամյանի վնասվածքները թեթև էին, կառավարչի հետ եկավ, առաջին բուժօգնություն ստացավ և գնաց: Շուխյան Հայկը հոսպիտալացվել է, Արեմն Մինասյանի գլուխն է վնասվել, օգնություն ենք ցուցաբերել:
Վերջինս բանկի աշխատակից չէ, կնոջն էր բանկ տարել, այդ պահին եղել էր պայթյունը: Կնոջ մազերն են այրվել»,- տեղեկացրին բժշկական կենտրոնից:
Մարիամ Նալբանդյան